Հղիություն, ծննդաբերություն
|
|
Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am
Հղիության ժամանակ հատուկենտ գլխացավեր ունենում են բոլոր կանայք, իսկ 100-ից 30-ը դիմում է բժշկի՝ հաճախակի գլխացավի գանգատներով: Պատճառները հիմնականում հիպո- և հիպերտոնիաներն են, վեգետաանոթային դիստոնիան, միգրենը:
Ցավերի բնույթը լինում է տարբեր՝ ճնշող, պուլսացող և այլն: Բոլոր դեպքերում պետք է դիմել բժշկի և պարզել պատճառը:
Պատճառները
Պատճառները քիչ չեն: Պատճառ կարող են լինել գանգուղեղային տրավմաները, սուր վարակները (էնցեֆալիտ, մենինգիտ) և վիրուսային հիվանդություններից առաջացած ինտոքսիկացիաները:
Հոդվածի շրջանակում կանգ առնենք հղիության սկզբում արտահայտվող գլխացավերի, դրանց պատճառների և բուժման տարբերակների վրա:
- Հորմոնների ազդեցությունը: Բեղմնավորումից հետո առկա հորմոնալ ֆոնը փոխվում է և օրգանիզմը դրան արձագանքում է գլխացավով: Եթե գլխացավի պատճառը դա է, ապա առաջին եռամսյակի վերջում կանցնեն: Ուժեղ գլխացավի դեպքում կարելի է ընդունել պարացետամոլ:
- Նվվացող, քաշող ցավեր ծոծրակի շրջանում
- Գերհոգնածության և սթրեսի արդյունքում ի հայտ եկած գլխացավերն անվանում են նաև պսիխոգեն ցավեր, որոնք առաջանում են լարվածությունից: Հղի կնոջ օրգանիզմն ավելի շուտ է հոգնում, եթե աշխատանքը ֆիզիկական ծանրաբեռնության հետ է կապված, եթե 8-ժամյա աշխատանքային ընթացքն անցկացնում է համակարգչի դիմաց և այլն: Ցավերը մշտական են, ճնշող, գոտևորող, ճառագայթող դեպի ծոծրակ: Շարժումների և կռանալու ժամանակ ցավն ուժեղանում է:
- Եղանակի փոփոխություն: Մեթեոզգայուն մարդիկ միշտ տառապում են մթնոլորտային ճնշման տատանումներից, մագնիսական փոթորիկներից: Նման դեպքերում ցանկալի է դեղորայք չօգտագործել: Այս դեպքում ցավերը բութ են, ճնշող, երբեմն` պուլսացող, ուղեկցվում են սրտխառնոցով, անաշխատունակությամբ, հևոցով, սրտխփոցով, անքնությամբ:
- Հիպոտոնիան առաջին եռամսյակում կարող է արտահայտվել նաև այն կանանց մոտ, որոնք նախկինում երբեք չեն տառապել ցածր ճնշմամբ. անոթների լայնացման արդյունքում գլխուղեղում թթվածնային քաղց է զարգանում, որը բերում է գլխացավի և գլխապտույտների: Նման դեպքում պարտադիր է գինեկոլոգի խորհրդատվությունը: Սովորաբար, ճնշումը կարգավորելու համար բավական է մեկ գավաթ քաղցր թեյ կամ սուրճ խմել:
- Սրտխառնոցով և փսխումով ուղեկցվող պուլսացող ցավեր
- Հիպերտոնիա: Եթե նախկինում չի դիտվել, այս պարագայում կարող է առաջանալ սթրեսի, ֆիզիկական ծանրաբեռնվածության, գերլարվածության արդյունքում: Ցավերը լինում են պուլսացող, երբեմն կենտրոնանում են ծոծրակում, ուղեկցվում են սրտխառնոցով, ականջներում աղմուկով, աչքերի առաջ կետիկների հայտնվելով, քթային արյունահոսությամբ:
- Որևէ հիվանդության առկայություն: Օստեոխոնդրոզի ժամանակ անոթների ճնշման հետևանքով առաջանում է գլխացավ, որին բնորոշ է ցավը` ծոծրակում, քունքերում, սեղմման զգացողությունը` աչքերում: Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ դիտվում է անոթների սպազմ, որի ժամանակ առաջացած ցավը լինում է բութ, ճնշող, պուլսացող, ուղեկցվում է սրտխառնոցով, թուլությամբ: Ցավի նոպան հաճախ փսխումից հետո անցնում է:
Բորբոքային գործընթացներ` գլխի շրջանում (լսողական օրգաններ, բերանի խոռոչ, դիմային նյարդ): Ցավը նվվացող, շանթող բնույթ ունի, տարածվում է դեպի բորբոքված շրջանը:
Բուժումը
Բուժման ժողովրդական միջոցներ.
Եթե գլխացավը որևէ հիվանդության հետևանք չէ, ապա այն չի վնասի պտղին: Բայց այն դեպքերում, երբ նոպաները ախտանշաններ են այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են՝ գլաուկոման, ներգանգային արյունազեղումները, մենինգիտը, երիկամային հիվանդությունները, ապա, միանշանակ, անհրաժեշտ է ստանալ համապատասխան բուժում:
Այլ դեպքերում առաջին եռամսյակում ցանկացած դեղորայքից ցանկալի է հրաժարվել: Թույլատրելի դեղերը քիչ են՝ պարացետամոլ, նո-շպա, մնացած դեղերը հակացուցված են:
Վիճակը թեթևացնելու համար կարելի է օգտագործել պարզ, փորձված միջոցներ.
- հոգնած ժամանակ պառկել և հանգստանալ անաղմուկ, ոչ լուսավոր, օդափոխված սենյակում: Ոտքերին բարձր դիրք տալ:
- երիցուկով, դաղձով թեյը հանգստացնում է և թուլացնում սպազմը,
- եթերային յուղերով կարելի է ինհալացիա կատարել, դրանցով շփել քունքերը, օգնում են նարդոսի, անանուխի, խնկունու եթերայուղերը,
- ճակատին և քունքերին դնել սառը թրջոց:
Խնձորի քացախով թրջոցը` ներբանների շրջանում, իջեցնում է բարձր ճնշումն` առանց դեղերի: Երբեմն օգնում է եռման ջրի մեջ մտցրած կամ տրորած կաղամբի թերթիկը ծոծրակին դնելը:
Բուժումը` դեղորայքով
Առաջին եռամսյակում որևէ դեղորայք գլխացավի համար արգելված է, պետք է պարզապես դիմանալ: Շատ ուժեղ գլխացավի ժամանակ կարելի է պարացետամոլ կամ նո-շպա ընդունել՝ սպազմը հանելու համար:
Այլ դեղերի կիրառման դեպքում հարկ է խորհրդակցել բժշկի հետ:
17.05.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ